Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Պիտսբուրգ Պինգվինզը» տանը 5-4 հաշվով հաղթել է «Տամպա Բեյ Լայթնինգին»:
«Տամպա Բեյի» կազմում երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել ռուս հոկեյիստ Նիկտա Կուչերովը: 30-ամյա Կուչերովն ընթացիկ առաջնությունում ասիստների քանակը հասցրել է 93-ի:
Նա կրկնել է լեգենդար չեխ հոկեյիստ Պետեր Շտյաստնիի ռեկորդը: Շտյաստնին նախկինում նույնպես կանոնավոր առաջնության մեկ մրցաշրջանում դարձել էր 93 ասիստի հեղինակ: Այս ցուցանիշով նրանք լավագույնն են Ամերիկա աշխարհամասը չներկայացնող հոկեյիստների շրջանակում:
Այս մրցաշրջանում Կուչերովն անցկացրած 76 խաղում վաստակել է 136 (43+93) միավոր։ Նա գլխավորում է ռմբարկուների մրցավազքը:


