Logo

NHL-ի աստղը ռեկորդային պայմանագիր է կնքել

15:06 / 25.08.2023Հոկեյ
Պաշտոնական
null

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Տորոնտո Մեյփլ Լիֆս» ակումբը երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի առաջատար, ամերիկացի Օսթոն Մեթյուսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա հարձակվող կանադական թիմում կմնա ևս 4 մրցաշրջան, որի համար կստանա 43 միլիոն դոլար: Նոր պայմանագրով Մեթյուսը տարեկան կվաստակի 13,25 միլիոն դոլար, որը ռեկորդային է աշխատավարձ է NHL-ում հանդես եկող բոլոր հոկեյիստների շարքում:

Հիշեցնենք, որ Օսթոն Մեթյուսը «Տորոնտո Մեյփլ Լիֆսում» է 2016 թվականից: Կանադական ակումբը հոկեյիստին ընտրել էր դրաֆթի առաջին համարով: 2022-2023 մրցաշրջանում Մեթյուսը «Տորոնտո Մեյփլ Լիֆսի» կազմում մասնակցել է 85 հանդիպման` դառնալով 45 տափօղակի հեղինակ: NHL-ի անցած 7 մրցաշրջանում նա վաստակել է 481 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ