Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» տնային խաղում 2-3 հաշվով պարտվեց «Պիթսբուրգ Պինգվինզին»։
«Քեփիթալզից» հանդիպմանը մասնակցեց նաև ռուս լեգենդար հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, որը չկարողացավ օգնել իր թիմին։ Նախորդ 5 խաղերում 39-ամյա Օվեչկինը սառցադաշտից չէր հեռացել առանց արդյունավետ գործողության` դառնալով 6 գոլի և 5 ասիստի հեղինակ։
Հիշեցնենք, որ Օվեչկինը 861 տափօղակով NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է։ Նա շարունալում է հետապնդել այդ ցուցանիշով պատմության մեջ ամենաշատ գոլ խփած հոկեյիստին` Ուեյն Գրեցկիին (894)։
«Վաշինգտոնը» 18 միավորով չորրորդ տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։ «Պինգվինզը» միավորների քանակը հասցրել է 14-ի և նույն գոտում բարձրացել 10-րդ տեղ։