Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 4-5 հաշվով պարտվել է «Վինիպեգ Ջեթսին»:
Մայրաքաղաքային թիմի գոլերից մեկն իր անվան դիմաց գրանցել է լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը: 39-ամյա հարձակվողը NHL-ում գոլերի քանակը հասցրել է 877-ի, գլխավոր ռմբարկու, լեգենդար կանադացի Ուեյն Գրեցկիին զիջում է 17 տափօղակով:


