«Վաշինգտոն Քեփիթալզը» Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Վանկուվեր Քենուքսին»:
Մայրաքաղաքային ակումբի կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը: 38-ամյա հարձակվողի համար սա 19-րդ գոլն է այս մրցաշրջանում և 841-րդը՝ NHL-ի պատմության մեջ:
«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագը լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկիին զիջում է 53 գոլ: Գրեցկին NHL-ում դարձել է 894 գոլի հեղինակ:
Օվեչկինի համար այս խաղը 1410-րդն էր NHL-ում: Այս ցուցանիշով նա բարձրացել է 38-րդ տեղ՝ հավասարվելով Նորմ Ուլմանին։


