Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 2-5 հաշվով պարտվել է «Մոնրեալին»։ Դա մայրաքաղաքային թիմի 5-րդ անընդմեջ պարտությունն էր։
«Վաշինգտոնի» կազմում հերթական գոլն է խփել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։
38-ամյա հոկեյիստը NHL-ում գոլերի թիմը հասցրել է 832-ի և 62 տափօղակ է զիջում լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանդացի լեգենդար խաղացող Ուեյն Գրեցկիին (894 գոլ):
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Օվեչկինը մասնակցել է 45 խաղի, դարձել 10 գոլի ու 22 ասիստի հեղինակ։


