Logo

NHL. Օվեչկինի հերթական գոլը. «Քեփիթալսը» հաղթեց «Հարիքենսին»

13:55 / 23.03.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալսը» տանը բուլիտներով հաղթեց «Կարոլինա Հարիքենսին». հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 6-6 հաշվով։ Բուլիտների ժամանակ վճռորոշ դարձավ «Քեփիթալսի» կանադացի հարձակվող Դիլան Սթորումի դիպում հարվածը։

«Քեփիթալսի» կազմից հերթական գոլը խփեց թիմի ավագ ռուս Ալեքսանդր Օվեչկինը, որը հաշիվը դարձրեց 2-2։

38-ամյա հոկեյիստը NHL-ի կանոնավոր առաջնությունում խփեց կարիերայի 846-րդ գոլը և այժմ ռեկորդակիր Ուեյն Գրեցկիին զիջում է 48 տափօղակով։

Օվեչկինն ընթացիկ մրցաշրջանում 56 խաղում խփել է 24 գոլ, կատարել 32 ասիստ։

«Քեփիթալսը» վաստակեց 77 միավոր և 9-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։ «Հարիքենսը» 95 միավորով նույն կոնֆերենցիայում երրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ