Logo

NHL. Օվեչկինի տափօղակը չի օգնել «Քեփիթալզին» փլեյ-օֆֆի երրորդ խաղում

10:57 / 26.04.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) փլեյ-օֆֆի երրորդ խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» 3-6 հաշվով պարտվել է «Մոնրեալ Քանադիենսին»։

Կանադական թիմը դիմակայությունում առաջին հաղթանակն է տարել և կրճատել ընդհանուր հաշիվը` 1-2։

«Քեփիթալզին» չի օգնել NHL-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (897 գոլ) Ալեքսանդր Օվեչկինի դիպուկ նետումը, որը խփել է իր թիմի վերջին տափօղակը։

Կողմերի հաջորդ խաղը կկայանա ապրիլի 28-ին Մոնրեալում։ Մեկնարկը` Երևանի ժամանակով 2:30-ին։

NHL-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ