Logo

NHL. Օվեչկինը 899-րդ գոլն է խփել, «Քեփիթալզը» հաղթել է խոշոր հաշվով

11:20 / 25.10.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթել է «Կալամբուս Բլյու Ջեքեթսին»։

Հյուրերի երկրորդ տափօղակը նետել է NHL-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը։ Լեգենդար հոկեյիստը կանոնավոր առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 899-ի։ 40-մյա Օվեչկինը նաև ասիստ է գրանցել։

«Քեփիթալզը» 12 միավորով երրորդն է Արևելյան կոնֆերենցիայում, «Կալամբուսը»` 6 միավորով 14-րդը։

NHL-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ