«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը վնասվածքից ապաքինվելուց հետո երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ:
39-ամյա հոկեյիստը «Դեթրոյթ Ռեդ Վինգզի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի արտագնա խաղում դարպասի գրավմամբ աչքի ընկավ, սակայն մայրաքաղաքային թիմը պարտվեց 2-4 հաշվով:
Օվեչկինը Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (870 գոլ) է, առաջատար կանադացի Ուեյն Գրեցկին ունի 894 գոլ: