Logo

NHL. Օվեչկինը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ

11:13 / 30.12.2024Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը վնասվածքից ապաքինվելուց հետո երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ:

39-ամյա հոկեյիստը «Դեթրոյթ Ռեդ Վինգզի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի արտագնա խաղում դարպասի գրավմամբ աչքի ընկավ, սակայն մայրաքաղաքային թիմը պարտվեց 2-4 հաշվով:

Օվեչկինը Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (870 գոլ) է, առաջատար կանադացի Ուեյն Գրեցկին ունի 894 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա