Logo

NHL. Օվեչկինի դուբլը. «Քեփիթալսը» հաղթեց «Ջեթսին»

12:58 / 25.03.2024Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալսի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը դուբլի հեղինակ է դարձել և օգնել իր թիմին Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում 3-0 հաշվով հաղթել կանադական «Վինիպեգ Ջեթսին»։

38-ամյա ռուս հոկեյիստը NHL-ի ընթացիկ մրցաշրջանում 58 խաղում խփել է 26 գոլ, կատարել 32 ասիստ։

Օվեչկինը NHL-ում խփել է կարիերայի 848-րդ գոլը և այժմ ռեկորդակիր Ուեյն Գրեցկիին զիջում է 46 տափօղակով։

«Քեփիթալսը» վաստակեց 79 միավոր և Արևելյան կոնֆերենցիայում բարձրացավ 8-րդ տեղ։ «Ջեթսը» 93 միավորով Արևմտյան կոնֆերենցիայում 4-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ