Հոկեյի ազգային լիգայում (NHL) ավարտվել է կանոնավոր առաջնությունը և հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր զույգերը։
Կկայանան հետևյալ դիմակայությունները.
«Վաշինգտոն Քեփիթալզ» - «Մոնրեալ Քանադիենս»,
«Վինիպեգ Ջեթս» - «Սենթ Լուիս Բլյուզ»,
«Տորոնտո Մեյփլ Լիֆս» - «Օտտավա Սենաթորզ»,
«Տամպա Բեյ Լայթնինգ» - «Ֆլորիդա Փանթերզ»,
«Կարոլինա Հարիքեյնզ» - «Նյու Ջերսի Դևիլս»,
«Դալաս Սթարզ» - «Կոլորադո Էվելանշ»,
«Վեգաս Գոլդեն Նայթս» - «Մինեսոտա Ուայլդ»,
«Լոս Անջելես Քինգզ» - «Էդմոնթոն Օյլերզ»։
Դիմակայություններում պայքարը կշարունակեն առաջինը չորրորդ հաղթանակը տարած թիմերը։ Սթենլիի գավաթի համար պայքարը կսկսվի ապրիլի 20-ին։ Տիտղոսի գործող դափնեկիրը «Ֆլորիդա Փանթերզն» է։
NHL-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։


