Logo

NHL. «Տորոնտո Մեյփլ Լիֆսի» տպավորիչ ցուցանիշը

12:33 / 24.03.2024Հոկեյ
null

«Տորոնտո Մեյփլ Լիֆսը» Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում ընդունել է «Էդմոնթոն Օյլերսին» և հաղթել 6-3 հաշվով:

Սա «Տորոնտոյի» 40-րդ հաղթանակն է ընթացիկ առաջնությունում (28 հաղթանակ՝ հիմնական ժամանակում, 7-ը՝ լրացուցիչ ժամանակում և 5-ը՝ հետխաղյա բուլիտներով):

«Տորոնտոն» պատմության մեջ երրորդ անգամ 40 կամ ավելի հաղթանակ է տանում երեք կամ ավելի մրցաշրջան անընդմեջ:

Նախկինում կանադական ակումբը նման սերիաներ էր գրանցել 2016-2019 թվականներին (երեք մրցաշրջան) և 2001-2007 թվականներին (5 մրցաշրջան անընդմեջ)։ «Տորոնտոն» 2022/2023 մրցաշրջանում հաղթել է 50 խաղում, իսկ 2021/2022 մրցաշրջանում՝ 54 մրցավեճում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ