Հոկեյի Ազգային լիգայում տեղի ունեցան հերթական հանդիպումները:
Արևմտյան Կոնֆերենցիայում «Նյու Յորք Ռեյնջերսը» տանը 0-2 հաշվով պարտվեց «Էդմոնտոնին»: Մայք Սալիվանի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում կրեց երրորդ անընդմեջ տնային պարտությունը՝ առանց մրցակցի դարպասը գրավելու: Սա NHL-ում հազվադեպ պատահող երևույթ է:
«Դալասը» 5-2 հաշվով առավելության հասավ «Մինեսոտայի» դեմ մրցավեճում: «Աստղերը» նոր մրցաշրջանի մեկնարկային 3 խաղերից յուրաքանչյուրում աչքի են ընկել 5 տափօղակով: Ռեկորդը պատկանում է «Բոստոնին» ու «Վանկուվերին», որոնք 4 խաղ անընդմեջ հաղթել են՝ խփելով առնվազն 5 տափօղակ:
«Տորոնտոն» 7-4 հաշվով հաղթեց «Նեշվիլին»: «Տորոնտոյի» ավագ Օսթոն Մեթյուզը կարիերայում 64-րդ անգամ հաղթական տափօղակ գրանցեց: Մեթյուզն այս ցուցանիշով զիջում է միայն «Տորոնտոյի» ու «Վանկուվերի» նախկին հոկեյիստ Մեթս Սանդինին, որը հաղթական տափօղակ է գրանցել 79 անգամ:


