Անգլիական «Ասթոն Վիլան» պաշտոնապես հայտարարել է Նիդերլանդների հավաքականի պաշտպան Յան Մատսենի տրանսֆերի մասին:
Բիրմինգհեմյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Լոնդոնի «Չելսիին» վճարել է 44,5 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը:
Մատսենն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր Դորտմունդի «Բորուսիայում», մասնակցել 23 հանդիպման, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ եզրային պաշտպանը Եվրո-2024-ում հայտավորված է Նիդերլանդների հավաքականի կազմում, սակայն դեռևս խաղաժամանակ չի ստացել: Նա դեռևս նորամուտը չի նշել Նիդերլանդների հավաքականում:


