Logo

Նիդերլանդների հավաքականի հարձակվողը կրկնել է Ռոնալդուի ու Մորատայի ցուցանիշը

19:58 / 16.06.2024Ֆուտբոլ
null

Նիդերլանդների ազգային հավաքականի ու անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն Եվրո-2024-ի D խմբի առաջին տուրում Լեհաստանի թիմի դարպասը (2-1) գրավելուց հետո կրկնեց իսպանացի Ալվարո Մորատայի ու պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը։

Opta-ն գրում է, որ Ռոնալդուից ու Մորատայից հետո Գակպոն 21-րդ դարում երրորդ ֆուտբոլիստն է, որը մեծ մրցաշարերի խմբային փուլերում գոլ է խփում չորրորդ խաղում անընդմեջ։ 25-ամյա հարձակվողն ԱԱ-2022-ի խմբային փուլի բոլոր երեք խաղերում նույնպես գրավել էր մրցակիցների դարպասը։

Կոդի Գակպոն Նիդերլանդների հավաքականում անցկացրած 25 խաղում խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա