Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին պաշտպան Ջոն Հեյտինգան նշանակվել է Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
41-ամյա մասնագետը 2016-2023թթ. արդեն աշխատել է «Այաքսի» համակարգում՝ գլխավորելով ակումբի Մ17, Մ18, Մ19 ու Մ21 թիմերը։ Նա 2024թ. հուլիսին տեղափոխվել էր «Լիվերպուլ» և ակումբի գլխավոր մարզիչ Առնե Սլոթի օգնականն էր։
Հեյտինգան 2004-13թթ. հանդես է եկել Նիդերլանդների հավաքականում, 87 խաղում խփել 7 գոլ, կատարել 1 ասիստ։