Logo

Նիդերլանդների հավաքականի նախկին պաշտպանը` «Այաքսի» գլխավոր մարզիչ

15:16 / 31.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին պաշտպան Ջոն Հեյտինգան նշանակվել է Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։

41-ամյա մասնագետը 2016-2023թթ. արդեն աշխատել է «Այաքսի» համակարգում՝ գլխավորելով ակումբի Մ17, Մ18, Մ19 ու Մ21 թիմերը։ Նա 2024թ. հուլիսին տեղափոխվել էր «Լիվերպուլ» և ակումբի գլխավոր մարզիչ Առնե Սլոթի օգնականն էր։

Հեյտինգան 2004-13թթ. հանդես է եկել Նիդերլանդների հավաքականում, 87 խաղում խփել 7 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ