Logo

Նիդերլանդների հավաքականը չորս գոլ խփեց, Լեհաստանը հաղթանակ կորզեց Թուրքիայի դեմ խաղում

00:42 / 11.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Նիդերլանդների ազգային հավաքականը Եվրո-2024-ին ընդառաջ վերջին ընկերական խաղում ընդունեց Իսլանդիայի թիմին և առավելության հասավ 4-0 հաշվով:

Գոլի հեղինակ դարձան անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, վինգերներ, գերմանական «Լայպցիգից» Խավի Սիմոնսն ու Դորտմունդի «Բորուսիայից» Դոնիել Մալենը և «Հոֆենհայմի» հարձակվող Վութ Վեգհորսթը:

Լեհաստանի հավաքականն ընդունեց Թուրքիայի թիմին և հաղթանակ կորզեց 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ՝ 2-1: Լեհերի հաղթական գոլը խփեց իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին:

Նիդերլանդներն ու Լեհաստանը հունիսի 16-ին կհանդիպեն Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում: Թուրքիաի հավաքականն էլ հունիսի 18-ին Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսի Վրաստանի դեմ խաղով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում:

Ընկերական խաղեր

Նիդերլանդներ - Իսլանդիա՝ 4-0 (տեսանյութ)

Խավի Սիմոնս, 23, Վիրջիլ վան Դեյկ, 49, Դոնիել Մալեն, 79, Վութ Վեգհորսթ, 90+3

Լեհաստան - Թուրքիա՝ 2-1 (տեսանյութ)

Կարոլ Սվիդերսկի, 12, Նիկոլա Զալևսկի, 90 - Բարիս Ալպեր Յիլմաազ, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ