Logo

«Ալաշկերտն» ունի նոր մարզական տնօրեն

13:12 / 01.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Երևանի «Ալաշկերտի» մարզական տնօրեն է նշանակվել ռուս Նիկիտա Պոլուխինը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա Պոլուխինը ֆուտբոլային գործունեությունը սկսել է 2017-ին՝ համալրելով Մոսկվայի «Արարատի» սելեկցիոն բաժինը, այնուհետև նույն աշխատանքը կատարել է հայկական ծագումով ռուսական «Վիստա» ակումբում՝ բացահայտելով երիտասարդ տաղանդների Աֆրիկայից և Հարավային Ամերիկայից:

Պոլուխինը նաև Հայաստանում աշխատելու փորձ ունի: Մինչև 2021 թվականը Նիկիտան սկաուտի գործառույթներ էր կատարում «Ուրարտուում», իսկ 2021-2022 թթ. գլխավորում էր «Նորավանքի» սելեկցիոն բաժինը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանին՝ վստահության համար: «Ալաշկերտը» հաղթական ավանդույթներով ուժեղ ակումբ է: Ամեն ինչ կանեմ թիմի նոր հաջողություններին նպաստելու համար: Սա նոր մարտահրավեր է, որը պետք է պատվով հաղթահարել:

Աշնանային հատվածից հետո թիմը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ, այդ պատճառով Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբի հետ միասին հիմնովի սելեկցիա ենք կատարում՝ բացերը լրացնելու և թիմն էլ ավելի ուժեղացնելու համար:

Կարող եմ ասել, որ սելեկցիոն աշխատանքները բավականին հաջող են ընթանում: «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են փորձառու, լավ ակումբներում և առաջնություններում խաղալու փորձ ունեցող ֆուտբոլիստներ:

Վստահ եմ, որ բոլորս միասին կհասնենք մեր առջև դրված նպատակներին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Նիկիտա Պոլուխինը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ