Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է անգլիական ֆուտբոլի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Լեյթոն Օրիենթին»:
«Քաղաքաբնակների» կազմում նորամուտն է նշել Նիկո Գոնսալեսը, որը 60 միլիոն եվրոյով ակումբ էր տեղափոխվել «Պորտուից»: Սակայն խաղի 21-րդ րոպեին իսպանացին մկանային վնասվածք է ստացել ու չի կարողացել շարունակել հանդիպումը, իսկ «Լեյթոնն» առաջին կեսից հետո հաշվի մեջ առջևում է: Ինքնագոլ է գրանցել Շտեֆան Օրտեգան՝ հեռու տարածությունից կատարված հարվածից հետո անզգուշորեն գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Simply breathtaking.#EmiratesFACup pic.twitter.com/neKe55G7Aw
— Emirates FA Cup (@EmiratesFACup) February 8, 2025


