Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պորտուգալացիները 8.4 միլիոն եվրո են վճարել տեղափոխության համար, իսկ հրաժարագինը սահմանվել է 60 միլիոն եվրո: Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր:
«Բարսելոնան» 40 տոկոս եկամուտ կստանա, եթե հետագայում «Պորտուն» որոշի վաճառել իսպանացու տրանսֆերային իրավունքը:
Հիշեցնենք, որ Նիկո Գոնսալեսը «Բարսելոնայում» մասնակցել է 37 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 10 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: