Logo

Marca. Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ բանակցությունները բարդացել են

17:22 / 20.06.2025• Ֆուտբոլ
null

Բիլբաոյի «Աթլետիկը» չի շարունակի Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ բանակցությունները, եթե «Բարսելոնան» չհամաձայնի ամբողջությամբ վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, հայտնում է Marca-ն:

Ավելի վաղ կատալոնական ակումբը բասկերին առաջարկել էր պայմանագրով սահմանված հրաժարագնից ավելի վճարել, բայց մասամբ:

«Աթլետիկն» իր աստղի համար սահմանել է 62 միլիոն եվրո հրաժարագին: Եթե «Բարսան» ցանկանում է ձեռք բերել Ուիլյամսին, ապա պետք է վճարի ամբողջական գումարը միանգամից: Այլ տարբերակով գործարքը չի կայանա:

«Բարսելոնայի» ներկայացուցիչները ցանկանում են, որ իսպանացի վինգերն ինքնուրույն լուծի խնդիրն իր ակումբի հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ