Logo

Նիկո Ուիլյամսը կարող է համալրել անգլիական գրանդի կազմը

18:33 / 02.04.2025Ֆուտբոլ
null

«Արսենալը» ցանկանում է թիմ հրավիրել Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին, հայտնում է Foot Mercato-ն:

Լոնդոնյան ակումբի նոր մարզական տնօրեն Անդրեա Բերտան արդեն հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին և քննարկել հավանական գործարքի մանրամասները:

«Զինագործները» Նիկոյի ծառայություններով հետաքրքրված էին նաև նախորդ ամռանը, բայց Եվրոպայի չեմպիոնը որոշեց մնալ հարազատ թիմում:

22-ամյա ֆուտբոլիստի հեռանալու հավանականությունն ավելի մեծ է առաջիկա ամռանը: Նրան իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բարսելոնան» ու «Բավարիան»:

Այս մրցաշրջանում Ուիլյամսը «Աթլետիկի» կազմում անցկացրել է 38 խաղ, որոնցում աչքի է ընկել 16 արդյունավետ գործողությամբ (9 գոլ, 7 ասիստ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ