Դերասանուհի Նիկոլ Քիդմանը BBC ռադիոյին տված հարցազրույցում խոստովանել է, որ գրող Վիրջինիա Վուլֆի մասին պատմող «The Hours» ֆիլմի նկարահանումների ժամանակ տառապել է դեպրեսիայով:
54-ամյա Քիդմանը խոստովանել է, որ 2001 թվականին Թոմ Քրուզից բաժանվելուց հետո խորապես տարվել է ինքնասպանություն գործած գրողի դերով: «Ես պոկվել էի աշխարհից, ես ընկճված էի և իմ մարմնում չէի ասես: Վիրջինիան ապրում էր իմ մեջ: Եվ ես կարծում եմ, որ Սթիվենը (ռեժիսոր Սթիվեն Դալդրին) ինձ հետ վարվեց նրբանկատորեն, քանի որ նա դա հասկացավ»,- ասել է աստղը: «Ես բաց էի այս դերը ընդունելու համար. սա է դերասանության գեղեցկությունը», – ավելացրել է նա:
«The Hours» ֆիլմում դերակատարման համար Քիդմանը արժանացել է «Օսկար»-ի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Նախկինում Նիկոլ Քիդմանը բողոքել էր Հոլիվուդում 40-ից բարձր կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքից: Նրա խոսքով, կինոոլորտում դեռ կարծիք կա, որ 40-ն անց կանայք ֆիլմերում անելիք չունեն: