«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Մյունխենյան գրանդը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և թե ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար ունի նաև այլ տրանսֆերային թիրախներ, օրինակ՝ «Շտուտգարտի» հարձակվող Նիկո Վոլտեմադեն ու «Չելսիի» մեկ այլ ֆուտբոլիստ Քրիստոֆեր Նկունկուն:
«Չելսին» և Նիկոլաս Ջեքսոնը փոխադարձ համաձայնության են հասել մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվելու վերաբերյալ: 24-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»:


