- Սերը նման է քամու, մենք չենք տեսնում այն, բայց զգում ենք:
- Եթե դու թռչուն ես, ուրեմն ես էլ եմ թռչուն…
- Հեշտ չի լինելու, հակառակը՝ իսկապես դժվար է լինելու և մենք ստիպված ենք լինելու ամեն օր աշխատել ինքներս մեզ վրա, բայց ես ուզում եմ անել դա, քանի որ ուզում քեզ հավերժ, ամեն օր կողքիս տեսնել՝ քո բոլոր թերություններով: Ես ու դու՝ ընդմիշտ:
- Երբ մտածում ես, որ դրանից վատ էլ ոչինչ չի կարող պատահել քեզ, պատահում է, և երբ կարծում ես, որ լավ բաներ քեզ հետ տեղի չեն ունենում՝ պատահում են:
- Չես կարող կյանքդ այլ մարդկանց համար ապրել: Պետք է անես այն, ինչ ճիշտ ես գտնում, նույնիսկ երբ այդ քայլով կարող ես ցավեցնել այն մարդկանց, ում սիրում ես:
- Դու միշտ եղել ես ու դեռ կաս իմ երազանքը:
- Ես սիրում եմ քեզ: Քո շնորհիվ եմ այսօր այն, ինչ կամ: Դու այն բոլոր պատճառներն ու բոլոր հույսերն ես, որ երբևէ ունեցել եմ: Ինչ էլ, որ լինի ապագայում, միասին անցկացրած մեր ամեն օրն իմ կյանքի ամենհիանալի օրն է:
- Երբ դժվարությունների ես հանդիպում կյանքում, նայիր քեզ շրջապատող մարդկանց ու կգիտակցես, որ յուրաքանչյուրն, ում տեսնում ես, նույնպես դժվարությունների միջով է անցնում և նրանց համար էլ է այնքան դժվար, որքան քեզ համար:
- Ես քեզ սիրում եմ երկնքում եղած աստղերից ու ծովում եղած ձկներից էլ շատ:
- Սերը չի փոխվում, փոխվում են մարդիկ ու իրավիճակները:
- Միշտ էլ ընտրության հնարավորություն կա, ուղղակի որոշ մարդիկ սխալ ընտրություն են կատարում:
- Երբ նայում եմ հայելու մեջ, գիտակցում եմ, որ նայում եմ մեկին, որը վստահ չէ, որ ընդհանրապես արժանի է սիրո:
- Որոշ բաներ ավելի լավ է գաղտնի պահել:
- Երբեմն ստիպված ես լինում հեռանալ այն մարդկանցից, ում սիրում ես, սակայն դա չի նշանակում, որ սկսում ես ավելի քիչ սիրել նրանց: Ընդհակառակը՝ երբեմն ավելի շատ ես սկսում սիրել:
- Դու պատասխանն ես իմ բոլոր աղոթքների: Դու երգ ես, երազ, շշուկ ու չգիտեմ, ինչպե՞ս եմ կարողացել այսքան ժամանակ ապրել առանց քեզ:
- Որքան մեծ է սերը, այնքան մեծ է ողբերգությունը դրա ավարտից հետո:
- Հեռավորության ամենավախեցնող կողմն այն է, որ չգիտես՝ կկարոտե՞ն քեզ, թե՞ կմոռանան:
- Նա սովորական մարդ էր մի աշխարհում, որը սիրում էր արտասովոր մարդկանց:
- Իրական սիրո համար, որքա՞ն հեռու պետք է գնալ:

