Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ», հայտնում է Նիկոլո Սկիրան:
26-ամյա ֆուտբոլիստն արդեն առաջարկ է ստացել, բայց մերժել է հանուն «Ինտերի»:
«Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում:


