Logo

Նիկոլյա Անելկան այցելել է «Փյունիկի» մարզադպրոց

19:34 / 18.01.2024Ֆուտբոլ
null

Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Նիկոլյա Անելկան այցելել է «Փյունիկի» մարզադպրոց, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը շրջել է ակումբի ակադեմիայի տարածքում, հետևել երկրորդ թիմի մարզմանը, շփվել մարզիչների հետ և ստացել «Փյունիկի» խորհրդանշական խաղաշապիկ:

ֆրանսիական ՊՍԺ-ի դեսպանը Հայաստան է ժամանել հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով:

Ակումբային կարիերայի ընթացքում Անելկան խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում» ու այլ թիմերում: Ֆրանսիայի հավաքականի կազմում հարձակվողը 1998-2010-ին անցկացրել է 69 խաղ ու խփել 14 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ