Նինբոյի WTA-500 կարգի մրցաշարի մենախաղի եզրափակիչում կմրցեն Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 9-րդ ռակետ) և Եկատերինա Ալեքսանդրովան (Ռուսաստան, 10-րդ ռակետ)։
Ռիբակինան առաջին կիսաեզրափակիչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է Ժասմին Պաոլինիին (Իտալիա, 8-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 30 րոպե։
Ալեքսանդրովան էլ 6-3, 6-4 հաշվով առավելության է հասել Դիանա Շնայդերի (Ռուսաստան, 19-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 19-ին, մեկնարկը` ժամը 13:00-ին։


