Դարյա Կասատկինան դարձել է թենիսի Նինբոյի WTA-500 շարքի մրցաշարի հաղթող։
Չինաստանում ավարտված մրցաշարում աշխարհի 11-րդ ռակետը ռուսական եզրափակիչում 6-0, 4-6, 6-4 հաշվով առավելության է հասել 17-ամյա Միրա Անդրեևայի (19-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 56 րոպե։
Կասատկինան նվաճել է կարիերայի 8-րդ տիտղոսը։ Նա WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 500 միավոր և հերթական թարմացումից հետո կբարձրանա 9-րդ տեղ, Անդրեևան կլինի 16-րդը։


