«Նիսի» ֆուտբոլիստներ Ժերեմի Բոգան ու հարձակվող Տերեմաս Մոֆին ծեծի են ենթարկվել թիմի երկրպագուների կողմից, հաղորդում է Foot Mercato-ն:
Երկու ֆուտբոլիստն էլ երկուշաբթի բուժզննում է անցել։ Բոգան շարքից դուրս է մնացել 5, իսկ Մոֆին՝ 6 օրով:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան «Նիսի» մարզաբազայի մոտ, երբ Լիգա 1-ի 14-րդ տուրում ֆրանսիական թիմը 1-3 հաշվով պարտվել է «Լորյանին»։ Մոտավորապես 400 երկրպագու, որոնք դժգոհ են եղել 6 անընդմեջ պարտությունների շարքից, հավաքվել են՝ ֆուտբոլիստների հետ զրուցելու նպատակով։ Զրույցի ժամանակ երկրպագուները հարձակվել են ֆուտբոլիստների վրա՝ ծեծելով Մոֆիին ու Բոգային։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 14 խաղից հետո «Նիսը» 10-րդ տեղում է։


