
Ինչպես արդեն գիտենք՝ 2019թ.-ի ապրիլի 15-ին Նոտր Դամը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը, հրդեհվեց: Աշխարհի ամենասուրբ ու գեղեցիկ կոթողներից այս մեկը մեծ արժեք ուներ ոչ միայն Փարիզի, այլ աշխարհի միլիոնավոր բնակիչների համար:
Այս լուրից հետո տաբեր ծայրերում գտնվող մարդիկ փորձեցին հնարավոր կերպով օգնել Աստվածամոր տաճարը ոտքի կանգնեցնել՝ ոմանք դրամական օգնություն, ոմանք հոգևոր, ոմանք էլ՝ արվեստոտ օգնություն ցուցաբերեցին: Արվեստի միջոցով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին տասնյակ նկարիչներ, որոնք, բնակվելով աշխարհի տարբեր մասերում, հրապարակեցին իրենց կողմից արված նկարները՝ Փարիզի Աստվածամոր տաճարի գեղեցկությունը ցույց տալու համար: Ահա այդ արվեստի գործերից մի քանիսը՝
1 2