«Չելսիի» վինգեր Քրիստոֆեր Նկունկուն տեղափոխվում է «Միլան», հաղորդում է L'Equipe-ը:
«Ռոսոներին» 40-45 միլիոն եվրո կվճարի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Նկունկուն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Միլանի» հետ:
Քրիստոֆեր Նկունկուն «Չելսիում» հանդես է գալիս 2023 թվականից:


