Երևանի «Նոան» հայտարարել է 2 նոր տրանսֆերի մասին: Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Նոայի» կազմը համալրել են կիսապաշտպան Արսեն Հայրապետյանը և նիգերիացի հարձակվող Գուդնյուզ Իգբոկվեն:
Արսեն Հայրապետյանը վարձակալությամբ կխաղա երևանյան թիմում, 25-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Ռոդինային»:
19-ամյա Իգբոկվեն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Նոա»: Նիգերիացու նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում 1 հանդիպման է մասնակցել Հայաստանի առաջնությունում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած «Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղից հետո 2 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:


