Logo

Նոր պատմավեպ՝ «Անդրանիկի վերջին ձին»

12:12 / 28.05.2023Գրադարան
Բացառիկ
Անդրանիկի վերջին ձին-վեպ

Newmag-ը հրատարակել է հայ ժամանակակից գրող Սուսաննա Հարությունյանի նոր գիրքը՝ «Անդրանիկի վերջին ձին» վեպը:

Հեղինակի գեղարվեստական նոր գործը Զոդ օպերացիայի մասնակիցների ու նրանց թոռների ճակատագրերի մասին է՝ դրամատիկ զարգացումներով և գրական թարմ լուծումներով:

Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են: Գեղարվեստական գործի խմբագիրն Արմեն Ամիրխանյանն է, դիզայնի և շապիկի հեղինակը՝ Էդիկ Պողոսյանը։

ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Վեպի գլխավոր հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որը հերոսների հիշողության մեջ է և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում: Գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 1918-ից մինչև 2020 թվական: Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում: Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու որպես վրեժ՝ Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են:

Ըստ Սուսաննա Հարությունյանի, հիմնական հերոսներն ու նրանց շուրջ կատարվող դեպքերը հորինված չեն՝ իրական են ու անմիջական կապ ունեն հենց գրողի հետ. «Այս շրջանին անդրադարձել եմ, քանի որ պատմական կարևորագույն փուլը կապված է նաև իմ իսկ գերդաստանի հետ։ Շատ հուշեր կան, որ գալիս են մանկությունից։ Նույնիսկ գործում ներառված հերոսներն իրական են, գլխավոր հերոսի՝ Աթանի անունն անգամ չեմ փոխել։ Իմ ազգականն է։ Ու եթե «Ագռավներ Նոյից առաջ» գործում հայրական կողմիս պատմությունն է, ապա այս գործում մայրական գերդաստանին եմ անդրադարձել»:

20-րդ դարի ինքնապաշտպանության կարևոր դրվագներից մեկը գեղարվեստական լուծումներով ներկայացնում է Վարդենիսի ինքնապաշտպանությունը. իրադարձությունները մեկ դար անց էլ արդիական են՝ կրկին նույն թշնամու շնորհիվ։

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Սուսաննա Հարությունյանը (ծնվ. 1963թ.) ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը: Հեղինակել է տասնյակ ժողովածուներ՝ պատմվածքներ, վեպեր, վիպակներ, դրամաներ: 2014-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: Նրա «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուն 2016-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ