Թոնդա Էկերտն Ուիլ Սթիլին փոխարինելուց և պաշտոնակատարի դերում 4 հաղթանակ տանելուց հետո նշանակվել է անգլիական «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա մասնագետի հետ ստորագրվել է 1,5 տարվա պայմանագիր:
«Ես շատ հպարտ եմ։ Անհավանական հպարտության զգացում է այս ֆուտբոլային ակումբը ներկայացնելը։ Կարծում եմ՝ մենք հիանալի մեկնարկ ենք ունեցել, շարունակությունը կախված է մեզնից։
Մենք ուզում ենք պայքարել Պրեմիեր լիգա վերադառնալու համար։ Մենք կպայքարենք յուրաքանչյուր միավորի համար»,- ասել է նորանշանակ գլխավոր մարզիչը:
«Սաութհեմփթոնը» Չեմպիոնշիփում 11-րդն է:


