Logo

«Նրա փոխարեն ես հաստատ կխփեի». Ի՞նչ է xG-ն և ինչպես են այն հաշվարկում (ֆոտո)

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
14:09 / 03.03.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Վիճակագրությունը ժամանակի հետ ֆուտբոլում ավելի մեծ տեղ է զբաղեցնում: Բայց, ինչպես այլ գործոններ այս մարզաձևում, վիճակագրությունը նույնպես էվոլյուցիա է ապրում: Այժմ վերլուծություններ կատարելու համար գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը բավարար չեն. թիմերի կամ ֆուտբոլիստների մասին ավելի ընդհանրական պատկերացում կազմելու համար կան նաև այլ վիճակագրական տվյալներ:

2012-ին հանրահայտ Opta վիճակագրական ծառայության անգլիացի վիճակագիր Սեմ Գրինը ֆուտբոլային բառապաշար ներմուծեց xG տերմինը: Վերջին տարիներին շատ հաճախ ենք հանդիպում նորարարական, ինչ-որ տեղ նաև հեղափոխական այս տերմինին. մամուլում, հոդվածներում, ֆուտբոլային եթերների ընթացքում, ֆուտբոլիստների ու մարզիչների շուրթերից: Հանրահայտ Sky Sports-ը և BBC-ն իրենց ծրագրերում օգտագործում են xG-ն, մի շարք թոփ մարզիչներ, այդ թվում՝ Յուրգեն Կլոպը, իր վերլուծությունները կատարում է xG-ի օգնությամբ, շատ մասնագետներ կանխատեսումներ անում են՝ հիմնվելով այս վիճակագրության վրա:

Բայց ի՞նչ է xG-ն, ո՞րն է դրա կիրառման նպատակը, ինչպե՞ս են այն հաշվարկում: Այս հարցերի պատասխանները կգրտնեք VNews-ի հոդվածում։

Ինչ է xG-ն (expected goals)

XG-ն անգլերենից թարգմանաբար նշանակում է սպասված գոլեր: Վիճակագրական այս համակարգը փորձում է նվազեցնել պատահականության գործոնն ուժերի դասավորությունը որոշելու հարցում: Այն վերլուծում է գոլային պահերի որակն ու գոլի հավանականությունը կոնկրետ ժամանակահատվածում (օրինակ՝ խաղ, ամիս, մրցաշրջան): Ընդ որում՝ այս վիճակագրությունը վերաբերում է թե՛ թիմերին, թե՛ ֆուտբոլիստներին: Այս համակարգի շնորհիվ պարզ է դառնում՝ որքանով էր իրական տվյալ գոլային պահը. պարտավո՞ր էր հարձակվողը գրավել դարպասը, թե՝ ոչ: Պարտավո՞ր էր x թիմը հաղթել մրցակցին՝ ունենալով այդքան իրական գոլային պահեր, թե՞ կատարված հարվածները պարզապես թվեր են՝ առանց իրական վտանգի: 

Ինչպես է հաշվարկվում xG-ն

Սպասված գոլերի գնահատականը տրվում է 0-ից 1-ի սանդղակում. որքան ցածր է այդ թիվը, այդքան գոլի հավանականությունը քիչ է: Եթե ֆուտբոլիստի xG-ն 0.2 է, ապա նրա՝ գոլ խփելու հավանականությունը 20 տոկոս է, իսկ եթե 0.99, ապա՝ 99 տոկոս: 

Սպասված գոլերը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ գործնները՝

  • Հարվածի պահին ֆուտբոլիստի հեռավորությունը դարպասից
  • Հարվածի անկյունը
  • Խաղային իրավիճակը (դիրքային գրոհ, հակագրոհ, անկյունային, տուգանային և այլն)
  • Մարմնի որ հատվածով է հարվածում ֆուտբոլիստը՝ գլխով, թե ոտքով
  • Մրցակիցների քանակը հարվածող ֆուտբոլիստի առջև

Եթե ֆուտբոլիստի հարվածային դիրքը մոտ է դարպասին, կենտրոնում է, այլ ոչ՝ սուր անկյան տակ, նրան հսկող մրցակիցներ էլ չկան, ապա այդ իրավիճակում xG-ն ավելի բարձր է: Կան նաև կոնկրետ իրավիճակներ, որոնք այլ օրինաչափություններով են հաշվարկվում, օրինակ՝ ստանդարտի իրացումների դեպքում, իսկ 11-մետրանոց հարվածների xG-ն միշտ 0.79 է:

Եթե ֆուտբոլիստը գերազանցում է իր xG-ն, այլ կերպ ասած՝ ավելի շատ գոլ է խփում, քան նրա xG-ն է, ապա այդ ֆուտբոլիստի՝ պահերն իրացնելու ունակությունը շատ բարձր է, քանի որ կարողացել է գոլեր խփել նաև բարդ իրավիճակներում: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի xG-ն 1 խաղի կտրվածքով կազմում 0.87, բայց նա իր անցկացրած խաղերի քանակից (24) ավելի շատ գոլ է խփել (27):  

Ու, բնականաբար, նաև հակառակը. եթե ֆուտբոլիստն իր xG-ից ավելի քիչ գոլեր է խփում, ապա անարդյունավետ է եզրափակում գրոհները կամ բախտը նրան չի ժպտում: Եվրոպական թոփ 5 առաջնություններում 1 խաղի հաշվարկով ամենաբարձր xG-ն ունի Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 0.97, բայց նա Լա լիգայում անցկացրած 14 խաղում խփել է 11 գոլ: 

Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը կիսեցին Մոհամեդ Սալահն ու Յոն Մին Սոնը՝ խփելով 23-ական գոլ, բայց Սալահի xG-ն 23,07 էր, Սոնինը՝ 13,95:

2019/20 մրցաշրջանում Գաբրիել Ժեզուսն ու Հաքան Չալհանօղլուն նույնքան հարված էին կատարել (100), բայց բրազիլացի հարձակվողը խփել էր 14 գոլ, իսկ թուրք կիսապաշտպանը՝ 8: Այս ամենը բացատրվում էր հենց Ժեզուսի ունեցած ավելի որակյալ պահերով, այլ կերպ ասած՝ ավելի բարձր xG-ով (17), մինչդեռ Չալհանօղլուն իր հարվածները կատարել էր ավելի անհարմար դիրքերից, ու նրա սպասված գոլերի ցուցանիշն անհամեմատ ցածր էր (7):

Ժեզուսի xG-ն 

Gabriel Jesus xG 2019-20

Չալհանօղլուի xG-ն

Hakan xG 2019-20

Լավագույն թիմերը նույնպես ունեն շատ բարձր xG, ու կարողանում են գերազանցել իրենց սպասվող գոլերի ցուցանիշը: Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին», որպես կանոն, խաղում է տարածքային ու գնդակի վերահսկողության մեծ առավելությամբ, ունի մի քանի կրեատիվ կիսապաշտպաններ ու ստեղծում բազմաթիվ գոլային պահեր: 2021/22 մրցաշրջանում «Սիթիի» xG-ն 0.91 էր, իսկ խփած գոլերի թիվը՝ 99:

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» հաջողության հասավ 80 գոլ-0.8 xG ցուցանիշով՝ գրանցելով հրաշալի արդյունավետություն, դե իսկ «Ռեալ Սոսյեդադը» խփեց 56 գոլ 0.4 xG-ի դեպքում, այսինքն՝ 16 գոլ ավելի շատ, քան նրանցից սպասում էին: 

Որ դեպքում է «ստում» xG-ն

Իհարկե՝ միշտ չէ, որ նայելով xG-ին, կարող ենք հասկանալ, թե ով է գերիշխել դաշտում, որ թիմն է գերազանցել մյուսին:

Օրինակ՝ եթե պայմանական «Բավարիան» խաղի առաջին 10 րոպեների ընթացքում 3 գոլ է խփել ու բավարարվել է ձեռք բերածով, իսկ նրա մրցակից «Բորուսիան» խաղի մնացած հատվածում ստիպված է առաջ նետվել, բնականաբար, շատ դեպքերում կունենա ավելի բարձր xG: Ինչպես մնացած բոլոր վիճակագրական տվյալները, այնպես էլ սպասված գոլերը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում և հաշվի առնել տվյալ իրավիճակը: 

Այդուհանդերձ՝ xG-ն հիմնականում արտացոլում է թիմերի ու ֆուտբոլիստների արդյունավետությունը, հստակ ցույց տալիս՝ որքանով էր գոլային պահն իրական: Այնպես որ, մինչև սիրելի ֆուտբոլիստի վրա զայրանալը՝ պահը չօգտագործելու համար, մի պահ գնահատեք` որքան էր սպասելի այդ գոլը տվյալ իրավիճակում ու հասկացեք՝ հաստա՞տ դա գոլ խփելու ոսկե հնարավորություն էր, թե՝ ոչ...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

13:50 / 19.07.2025 • Ֆուտբոլ

MD. «Բարսան» հանուն Դիասի «խելագարություն չի անի»

13:27 / 19.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լևոն Արոնյանը հաղթեց նաև Արջունին ու եզրափակիչում է

13:06 / 19.07.2025 • Ֆուտբոլ

AS. Ի՞նչ կլինի «Ռեալի» 4 խաղացողների հետ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը

12:34 / 19.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. ՄՅՈՒ-ի որոշ խաղացողների արգելվել է օրվա ընթացքում մուտք գործել ակումբի մարզաբազա

12:17 / 19.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Քլեյ Թոմփսոնի 72 անընդմեջ 3-միավորանոցը

11:47 / 19.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
Մենի Պակյաոյի ու Մարիո Բարիոսի կշռման արարողությունը

11:20 / 19.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը մասնակցել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նախամրցաշրջանային առաջին խաղին

10:55 / 19.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալի» 18-ամյա հարձակվող Էնդրիկն ամուսնացել է

10:23 / 19.07.2025 • Ֆուտբոլ

AS. Իսպանիան ու Արգենտինան պաշտոնապես պայմանավորվել են Ֆինալիսիմայի անցկացման ժամկետի վերաբերյալ

00:54 / 19.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Լուքմանն ու «Ինտերը» համաձայնության են հասել

00:01 / 19.07.2025 • Ֆուտբոլ

«Բայերը» Տեն Հագի գլխավորությամբ առաջին խաղում 5 գոլ է բաց թողել «Ֆլամենգոյի» Մ20 թիմից

23:42 / 18.07.2025 • Բռնցքամարտ

The Ring. Անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկները

23:15 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կրոսը պարգևատրվել է բարձրագույն քաղաքացիական շքանշանով

22:43 / 18.07.2025 • Ֆուտբոլ

Արթուր Գալոյանը 5 տարի անց վերադարձել է «Տորպեդո»

Պաշտոնական
22:08 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» հայտացուցակը «Ֆերենցվարոշի» դեմ խաղերի համար

21:45 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Forever. «Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հավերժացրել է Ժոտային

21:08 / 18.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Պորտուգալիային

20:39 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նոնի Մադուեկեն` «Արսենալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:23 / 18.07.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
Անդրանիկ Կարապետյանը փոխել է մարզական քաղաքացիությունը

Պաշտոնական
19:39 / 18.07.2025 • Ֆուտբոլ

Փոլ Ինսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար զրկվել է վկայականից և տուգանվել

19:12 / 18.07.2025 • Այլ մարզաձևեր

Վերնոլորտից պարաշյուտով առաջինը թռիչք կատարած մարզիկը մահացել է պարապլանով թռիչքից հետո

18:21 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նա ամեն ինչ ճիշտ է անում». Յամալի հոր արձագանքը որդու հասցեին հնչող քննադատություններին

18:00 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրայան Մբեմոն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

17:48 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վահրամ Մախսուդյանը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
17:38 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Միլանի» նոր «1» համարը

Պաշտոնական
17:23 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատը» ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական
17:13 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լեաուն մեկ նախադասությամբ է արձագանքել Կասանոյի քննադատությանը

16:53 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Ման. Սիթիի» արտագնա մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում

Պաշտոնական
16:33 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոուրինյո. «Ես կվերադառնամ Պորտուգալիա»

15:48 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Դու այն հայելին ես, որի մեջ պետք է նայեն առաջին թիմում խաղալու երազանք ունեցող երիտասարդները». Մոդրիչը՝ Վասկեսին

15:27 / 18.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Արոնյանը Կառլսենին հաղթելուց հետո պարտության մատնեց նաև Նակամուրային և կիսաեզրափակիչում է

15:06 / 18.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
Խիզրիև. «Ինձ վրա կրակողները գուցե կանայք էին. ես տեսանյութում տղամարդ չտեսա»

14:36 / 18.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
Սաբալենկան YouTube-ում ալիք է ստեղծել և հրապարակել է առաջին տեսանյութը

14:24 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Իտալիայի չեմպիոնի հերթական նորեկը

Պաշտոնական
14:16 / 18.07.2025 • Ֆուտբոլ

Փոխվել է Սերոբյանի «Շերիֆի» և «Ուտրեխտի» միջև հանդիպման անցկացման վայրը

Պաշտոնական
13:43 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Սպերցյանը համաձայնել է իսպանական ակումբ տեղափոխությանը

13:21 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Եվրագավաթներում «Փյունիկի» ամենախոշոր հաշվով հաղթանակն ու Նուբիսիի առաջին գոլը. Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
13:10 / 18.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը՝ իսպանացու ակադեմիայում

13:02 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մելիքյան. «Ես պարտվեցի արտագնա խաղը, բայց իմ տղաները հաղթեցին պատասխանը»

12:55 / 18.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատի» կոտդիվուարցի նորեկը

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ