Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի»` առաջնության առաջին տուրի հանդիպումը չի հետաձգվի, գրում է ESPN-ը:
«Նրանք 21-ի փոխարեն 20 օր կհանգստանան։ Պրեմիեր լիգան չի հետաձգում «Չելսիի», իսկ Լիգա 1-ը` ՊՍԺ-ի հանդիպումները, ուստի մենք նույնպես չպենք է փոխենք օրացույցը, հատկապես, որ խոսքը մեկ օրվա մասին է»,- նշել է ֆունկցիոները։
Առաջին տուրում «Ռեալի» հանդիպումը չհետաձգելու որոշումը կայացրել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան։
«Արքայական ակումբը» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանը կսկսի օգոստոսի 19-ին՝ մրցելով «Օսասունայի» դեմ։