Logo

«Նրանք իրենց մակարդակը ցույց չտվեցին». Անչելոտին՝ «Ռեալի» աստղերի մասին

10:46 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հաղթանակից (2-1) հետո խոսել է իր թիմի առաջատարներ Կիլիան Մբապեի ու Վինիսիուս Ժունիորի ելույթի մասին:

«Կարևոր պահեր եղան խաղում, օրինակ՝ Մբապեի ու Վինիսիուսի շանսերը: Եթե նրանք օգտագործեին այդ հնարավորությունները, ապա պատասխան խաղին կմոտենայինք ավելի մեծ վստահությամբ:

Կարծում եմ՝ հոգնածությունն իր դերը խաղաց: «Աթլետիկոյի» պաշտպանության դեմ խաղալը չափազանց բարդ է: Կիլիանն ու Վինին շատ աշխատեցին, բայց իրենց իրական խաղամակարդակը ցույց չտվեցին: Առջևում պատասխան խաղն է», - իտալացու խոսքն է մեջբերում Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ