«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը մարզաշապիկ է նվիրել «Կոլամբուսի» նախկին դարպասապահ Պասկալ Լեկլերին:
Մարզաշապիկի վրա գրված է` «Դու համար մեկն էիր»։ 20 տարի առաջ Օվեչկինը հենց Լեկլերի դարպասը գրավելով է բացել գոլերի հաշիվը Հոկեյի ազգային լիգայում (NHL):
39-ամյա Օվեչկինն այժմ ունի 886 գոլ, այս ցուցանիշով Հոկեյի ազգային լիգայի պատմության երկրորդ ռմբարկուն է: Գլխավոր ռմբարկու, կանադացի Ուեյն Գրեցկին 894 գոլ ունի:


