Logo

«Նոա» - ԱՊՕԵԼ հանդիպման մրցավարները

19:27 / 10.12.2024Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում կայանալիք հանդիպման մրցավարական անձնակազմը։

Հանդիպումը սպասարկելու են սերբ մրցավարներ։ Գլխավոր մրցավար է նշանակվել Միլոշ Միլանովիչը, որին եզրերում կօգնեն Միլան Պաշայլիչը և Նովակ Նովակովիչը, չորրորդ պաշտոնյան լինելու է Միլան Իլիչը, իսկ տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուները` Մոմչիլո Մարկովիչն ու Նովակ Սիմովիչը։

«Նոա» - ԱՊՕԵԼ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկելու է 21:45-ին ու ցուցադրվելու է Fast Sports հեռուստաալիքի եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա