Բելգիական «Բրյուգեի» հոլանդացի կիսապաշտպան Նոա Լանգը տեղափոխվեց ՊՍՎ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Էյնդովենյան ակումբը իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ՊՍՎ-ն 15 միլիոն եվրո է վճարել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
Հիշեցնենք, որ Լանգը «Ֆեյենորդի» սան է: Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Ամստերդամի «Այաքսում» և «Տվենտեում»:


