Շվեյցարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նոա Օկաֆորը կարիերան կշարունակի «Լիդսում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Լիդսը» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք է բերել իտալական «Միլանից»՝ վճարելով 19 միլիոն եվրո: Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Նոա Օկաֆորը «Բազելի» սան է, «Միլանի» ֆուտբոլիստ էր 2023 թվականի հուլիսից: 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրել էր «Նապոլիում»:


