Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցել են չեմպիոն «Նոան» և «Ուրարտուն»: Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի են գրանցել:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը` պատրաստելով ֆոտոշարք։
«Նոան» և «Ուրարտուն» 18-ական միավորով «Արարատ-Արմենիայի» հետ բաժանում են 2-4-րդ տեղերը: «Նոան» 9 խաղ է անցկացրել, «Ուրարտուն»` 10, «Արարատ-Արմենիան»` 8: Առաջատար «Ալաշկերտը» 10 խաղից հետո 22 միավոր ունի:



