Logo

«Նոան» բրազիլացի նորեկ ունի

23:50 / 08.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել բրազիլացի պաշտպան Մարկոս Պեդրոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ես շատ ուրախ և մոտիվացված եմ իմ կյանքի այս նոր փուլով։ Գիտեմ, որ միասին մենք հասնելու ենք մեր մեծագույն նպատակներին»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Պեդրոն բրազիլական «Ֆլումինենսեի» սան է։ Խաղացել է Բրազիլիայի մի շարք թիմերում, այդ թվում՝ «Լոնդրինայում», որի կազմում մասնակցել է Բ սերիայի 17 խաղի։ Բրազիլիայի գավաթի խաղարկությունում Պեդրոն անցկացրել է երկու հանդիպում։ Բրազիլացին հայկական ակումբ է տեղափոխվել «Ֆլումինենսեի» Մ23 թիմից։ Պեդրոն «Նոայում» կխաղա «6» համարի մարզազգեստով:

Ֆոտո՝ «Նոա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա