Logo

«Նոան» և Գուդմունդուր Թորարինսոնը նոր պայմանագիր են ստորագրել

12:45 / 08.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնի հետ նոր պայմանագիր է ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թորարինսոնը հանդես կգա թիմում մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

«Այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է, այստեղ է։ Առա՛ջ շարժվենք միասին», – ասել է Թորարինսոնը պայմանագիրը ստորագրելուց հետո։

Իսլանդիայի հավաքականի կազմում 15 հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ և թիմի հետ դուրս էր եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ, նաև նվաճել Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսն ու Հայաստանի գավաթը:

«Նոայի» կազմում Թորարինսոնը մասնակցել է 26 խաղի, խփել 2 գոլ և կատարել 5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ