Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»։
Միակ և հաղթական գոլը 19-րդ րոպեին խփեց Էդգար Մովսեսյանը։ Երկրորդ կեսի միջնամասում «Արարատ-Արմենիան» մնաց 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Ամոս Նոնդին։
«Նոան» տոնեց չորրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 33 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ «Արարատ-Արմենիան» մնաց 32 միավորով և նահանջեց երրորդ տեղ։
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1-0
Էդգար Մովսեսյան, 19


