Logo

«Նոան» հաստատել է Նարդին Մուլահուսեյնովիչի տրանսֆերը

21:57 / 31.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» հայտարարել է բոսնիացի 27-ամյա հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի տրանսֆերի մասին:

Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:

Բոսնիացի հարձակվողը «Զրինսկիում» էր 2024թ. փետրվարից, նախորդ մրցաշրջանում 37 խաղում 16 գոլ էր խփել, կատարել 5 ասիստ։ Նախկինում նա հանդես էր եկել նաև սլովենական «Կոպերում», «Մուրայում», «Մարիբորում», բոսնիական «Սարաևոյում», ԳՈՇԿ-ում, «Բրատստվոյում» ու Մախաչկալայի «Դինամոյում» (Ռուսաստան)։

Ավելի վաղ այս տրանսֆերի մասին գրել էր «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ